Նելսոն Մանդելայի թոռները նրա պատվին նոր սոցկայք են ստեղծել

15:03 • 22.08.13

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի թոռները սոցկայք են ստեղծել ի պատիվ իրենց պապիկի, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով France Presse-ին։

 

«Այս սոցկայքը «սնվում» է այն ոգևորությամբ, որն արթնացնում է իմ պապիկն աշխարհում։ Մարդիկ կարող են պատմել, թե ինչ է ստիպել Մանդելան իրենց, ինչպես է նա ստիպել նրանց օգնել հասարակությանը»,- ասել է Մանդելայի թոռը, որն Africa Rising ոչ առևտրային կազմակերպության նախագահն է։

 

mandela.is կայքից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել։ Օգտատերերը կարող են հաղորդագրություններ ուղարկել և լուսանկարներ տեղադրել։ 

 

Երկրի նախագահ Ջեյկոբ Զումայի վերջին հաղորդագրությունն այն մասին, որ Մանդելայի վիճակը լավանում է, սակայն շարունակում է ծայրահեղ մնալ, հայտնվել է օգոստոսի կեսին։
 

Նելսոն Մանդելայի թոռները նրա պատվին նոր սոցկայք են ստեղծել