Street View-ի համայնապատկերներում կենդանաբանական այգիներ են հայտնվել
Google Street View համայնապատկերների ծառայությունում արդեն կարելի է այցելել Փարիզի Էյֆելյան աշատարակ, զբոսնել Բոնդի մասին ֆիլմից «մեռյալ քաղաքում» կամ ուսումնասիրել Մեծ Կանյոնը։
Այժմ ավելի հետաքրքիր կլինի, քանի որ որոնողական ծառայությունը Street View-ում տեղադրել է աշխարհի ամենախոշոր կենդանաբանական այգիները, գրում է Вести-ն։
Նոր համայնապատկերները Google Street View-ում թույլ են տալիս օգտատերերին ծանոթանալ տարբեր երկրների էկզոտիկ կենդանիներին։ Մասնավորապես, նկարահանումներն անցկացվել են պանդաների հետազոտության չինական կենտրոնում, ինչպես նաև Սան Դիեգոյի կենդանաբանական այգում (Կալիֆոռնիա)։
Բացի այդ, ծառայությունում ավելացվել են նաև պատկերներ Ատլանտայի, Չիկագոյի, Հյուսթոնի կենդանաբանական այգիներից, ինչպես նաև Եվրոպայի, Ճապոնիայի, Հարավարևելյան Ասիայի մի շարք այգիներից։ Ավելի վաղ Street View-ում տեղադրվել էին տեսարաններ Մադրիդի Zoo Aquarium-ից և Բարսելոնայի Parc Zoologic-ից։










