Գիտնականները, հնարավոր է, գտել են Ալեքսանդր Մակեդոնացու գերեզմանը (լուսանկարներ)

18:57 • 24.08.13

Հունաստանում հսկայական մարմարե գերեզման է հայտնաբերվել, որն, ըստ ամենայնի, թագավորական է, հայտնում է Daily Mail-ը:


Գտածոն հին Ամֆիպոլիսի մոտ է՝ Աթենքից 370 մղոն հյուսիս: Թվագրվում է մ.թ.ա 4-րդ դարով, ունի 3 մ բարձրություն, շրջապատված է 500 մետրանոց պարսպով:


Առայժմ պեղումները դեռ ընթացքի մեջ են, սակայն հույն գիտնականները կարծում են, որ եթե դամբարանը Մակեդոնացունն էլ չէ, ապա մակեդոնական թագավորական ընտանիքինն է:


Ընդունված է կարծել, թե Մակեդոնացին Եգիպտոսում՝ Մեմֆիսում է թաղված. Լեգենդի համաձայն նա թաղվել է մեղրով լցված ոսկե սարկոֆագով, իսկ նրա գերեզմանը հենց Եգիպտոսում այցելել են անցյալի շատ տիրակալներ, այդ թվում և՝ Հուլիոս Կեսարը:
 

Գիտնականները, հնարավոր է, գտել են Ալեքսանդր Մակեդոնացու գերեզմանը (լուսանկարներ)