Հայտնաբերված քրմուհու կմախքն ապացուցում է, որ դարեր առաջ Պերուում կանայք են ղեկավարել (լուսանկարներ)

14:59 • 25.08.13

Պերուում հայտնաբերվել է կնոջ գերեզման, ինչը, հնագետների կարծիքով, ապացուցում է, որ այս տարածքում 1200 տարի առաջ կանայք են ղեկավարել: Մոչիկա քաղաքակրթությանը պատկանող կնոջ մնացորդները հայտնաբերվել են հուլիսի վերջին, երկրի հյուսիսում գտնվող Լա Լիբերտադ կոչվող տարածքում, գրում է Daily Mail-ը։

 

Սա այս տարածքում կատարած մի քանի պեղումներից մեկն է, որի ընթացքում հայտնաբերված նյութերը զարմացրել են գիտնականներին: 2006 թվականին հետազոտողները գտել են հանրահայտ «լեդի Կաոյին», ով մահացել է մոտ 1700 տարի առաջ, և ենթադրվում է, որ եղել Պերուի առաջին կին ղեկավարներից:

 

Նախագծի ղեկավարի խոսքով՝ այս գտածոները ցույց են տալիս, որ կանայք այս հատվածներում ոչ միայն պարզապես ծեսեր են իրականացրել, այլ կառավարել են այստեղ և մոչիկա քաղաքակրթության թագուհիներն են եղել: Նա հավելել է, որ սա ութերորդ քրմուհին է, ում գտել են: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են միայն կանանց գերեզմաններ:

 

Քրմուհու պարանոցի մոտ դիմակ և դանակ է եղել, նրա կողքին՝ զոհաբերված հինգ երեխաների դիակներ:

 

Հնագետ Խուլիո Սալդանայի խոսքով՝ գերեզմանի հայտնաբերումն ապացուցում է, որ Սան Խոսե դե Մորո գյուղը մոչիկա քաղաքակրթության վերնախավի գերեզմանն է եղել, որտեղ ամենատպավորիչ գերեզմանները պատկանել են կանանց:

Significant find: Archaeologists say the find makes it clear women ruled Peruvian society

 

Workers remove dust and debris in a burial chamber of the Moche culture (between 200-700 AD) which contains two uncovered skeletons

High priestess: View of one of two skeletons found in a burial chamber of the Moche culture in Peru. The finding of a pre-Hispanic tomb of a priestess is the eighth in more than two decades of research

Հայտնաբերված քրմուհու կմախքն ապացուցում է, որ դարեր առաջ Պերուում կանայք են ղեկավարել (լուսանկարներ)