Չինացին բարեհաջող վիրահատվել է 24 տարի սիրտը որովայնում ապրելուց հետո (լուսանկարներ)
Չինաստանի բնակիչ Հուան Ժունմինի սիրտը ի ծնե գտնվել է որովայնում՝ հպված որովայնի պատին: Նրան վիրահատել են միայն, երբ նա դարձել է 24 տարեկան, հաղորդում է news.mail.ru-ն՝ МедВести-ին հղումով:
Վիրաբույժներին հաջողվել է երիտասարդի սիրտը որովայնից տեղափոխել կրծքավանդակի միջնապատի հատված։
Նկարագրված դեպքը շատ հազվադեպ է պատահում, այն կարող է հանդիպել 1 մլն մարդուց 5-ի մոտ: Այս արատը հաճախ հանգեցնում է մահվան՝ ծնվելուց անմիջապես հետո:
Չինացուն հաջողվել է 24 տարի ապրել այս արատով ծնողների ջանքերի և հոգատարության շնորհիվ, ովքեր արել են ամեն ինչ նրան վտանգավոր գործոններից հեռու պահելու համար:














