Ամստերդամում մրցարշավի ժամանակ մեքենան բախվել է ամբոխին. զոհվել է 1 մարդ

23:42 • 01.09.13

1 մարդ մահացել է, իսկ 3-ը ստացել են վնասվածքներ Ամստերդամում կայացած ավտոմրցարշավի ժամանակ, երբ մեքենան բախվել է հանդիսատեսների ամբոխին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Ըստ հոլանդական մայրաքաղաքի ոստիկանության, տուժածների թվում են 1 տղամարդ և նրա որդիները: Նրանցից մեկը՝ 11-ամյա տղան, ծայրահեղ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունում հետաքննություն են անցկացնում:


2010 թվականին այդ մրցարշավում նույնպես նմանօրինակ միջադեպ էր տեղի ունեցել: Այդ ժամանակ հանդիսատեսներից մեկը ոտքերի լուրջ վնասվածք էր ստացել: