ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է դեսպան Կասպշիկին

15:04 • 01.09.13

Օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:


Լուսանկարը՝  civilnet.am-ի