Բաշկիրիայում օդանավն ընկել է ջուրը. կա երկու զոհ

15:52 • 01.09.13

Բաշկիրիայում թեթև շարժիչ ունեցող «Բեկաս» օդանավն ընկել է Իլմուրզինո լիճը, երկու մարդ է զոհվել, հայտնում է INTERFAX-ը:

Օդաչուից բացի մյուս զոհը 16 տարեկան է:

Նախնական տվյալներով օդանավն ընկել է տեխնիկական անսարքության պատճառով: Դիտարկվում է նաև օդաչուի սխալի տարբերակը:


Դեպքի վայրում աշխատում են տասնյակ մարդիկ, գործարկվել է փրկարար տեխնիկա: