Ֆրանսիայում պայթյունի հետևանքով ավերվել է եռահարկ բնակելի տունը. կա 10 վիրավոր
Ֆրանսիայի Մետց քաղաքի արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ամբողջովին ավերվել է երեք հարկանի բնակելի տունը: Արտակարգ պատահարի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, որոնց թվում է 52-ամյա տղամարդը, ով ծանր վնասվածքներ է ստացել, հայտնում է Вести.Ru-ն:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ պայթյունի պատճառով եռահարկ շինությունը, որը ուներ 6 սենյակ, հողին է հավասարվել: Ներկա պահին պարզվում են կատարվածի հանգամանքները:










