Հռոմի պապը սեպտեմբերի 7-ը հայտարարել է Սիրիայի համար համաշխարհային աղոթքի օր
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր դիմել է միջազգային հանրությանը՝ Սիրիայի հարցը բանակցային գործընթացի միջոցով կարգավորելու կոչով։ Բացի այդ, նա հայտարարել է, որ սեպտեմբերի 7-ը կլինի Սիրիայի խաղաղության համար աղոթքի համաշխարհային օր։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Վատիկանի հոգևոր առաջնորդը դատապարտել է օգոստոսի 21-ին Դամասկոսում քիմիական զենքի կիրառումը՝ ընդգծելով, որ «այլևս երբեք պատերազմ չպետք է լինի»։
Ֆրանցիսկոսը խնդրել է 1.2 մլրդ կաթոլիկների, ինչպես նաև այլ կրոններ դավանող բարեգութ մարդկանց սեպտեմբերի 7-ին աղոթել Սիրիայի համար։ Նա ասել է, որ այդ օրն ինքը հատուկ պատարագ կմատուցի Վատիկանում։










