Սաուդյան Արաբիայում հրդեհել են կրոնական ոստիկանության գրասենյակը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ոստիկանությունը հետաքննում է կրոնական ոստիկանության գրասենյակի հրդեհման հանգամանքները, հայտնում է BBC-ն:
Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարում են, որ հրդեհումը միտումնավոր է իրականացվել, սակայն ոչ ոք չի տուժել հրդեհի հետևանքով:
Սաուդյան Արաբիայում կրոնական ոստիկանության վրա հարձակումներ հազվադեպ են տեղի ունենում, նշում է աղբյուրը: Վերջին ժամանակներում երկրի իշխանություններն ավելի ու ավելի շատ են քննադատության ենթարկվում մամուլում և սոցիալական կայքերում:










