Սիրիայի ճգնաժամի զոհերի, այդ թվում`սիրիահայ զոհերի թիվը`ամենավերջին հաշվարկներով
Սիրիայի ճգնաժամի ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 110 հազարը. AFP-ի փոխանցմամբ՝ այսպիսին են Լոնդոնից գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական գրասենյակի տվյալները:
Այս թիվը գոյացել է Դամասկոսի մոտակայքում վերջերս տեղի ունեցած գազային հարձակումից հետո, որի հետևանքով, տարբեր գնահատականների համաձայն, մոտ 2.000 մարդ է զոհվել:
Իսկ ընդհանուր թիվը` 110.371, հակամարտության 29 ամիսների կտրվածքով է: Ըստ խորհրդի` զոհերից 40.146-ը քաղաքացիական անձիք են, 4.000-ը՝ կին, 5.800-ը` երեխա:
Ապստամբների շրջանում զոհերի թիվը 21.850 է: Կառավարական ուժերի կորուստները` 27.654 զինվոր, 17.824 կառավարամետ զինյալներ ու «Հեզբոլլահ» շարժման 171 անդամ:
Զոհերի թվում կան նաև 2.726 ինքնությունն անհայտ անձիք:
Սիրիայի հակամարտությանը զոհ գնացած հայերի թիվը գերազանցում է քառասունը: Նրանք հիմնականում Հալեպ քաղաքից են:










