Արաբական պետությունների լիգան սիրիական կոնֆլիկտին միջամտելու կոչ է արել

08:49 • 02.09.13

Արաբական պետությունների լիգան կիրակի օրը կոչ է արել մնացած երկրներին գործողություններ իրականացնել Սիրիայի իշխանությունների «այլանդակ հանցագործությունների» դեմ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:


Աղբյուրը նշում է, որ կոնֆլիկտի սկզբին Լիգայի ներկայացուցիչները ավելի զգուշորեն էին արտահայտվում. նրանք ընդամենը խնդրում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգնությունը սիրիական կոնֆլիկտում «ներքին տարաձայնությունները հաղթահարելու» համար՝ «հենվելով ՄԱԿ-ի վրա որպես միջազգային իրավունքի երաշխավորի»:


Կիրակի օրը սիրիական ընդդիմությունը պահանջել է Արաբական պետությունների լիգայի աջակցությունը: Դրան ի պատասխան՝ Լիգան կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը կատարել միջազգային իրավունքի գերակայության պահպանության իրենց պարտականությունները և «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ» սիրիական կառավարության դեմ:


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ այս հայտարարությունը դիտում են որպես «կարևոր առաջընթաց»: