Նյու Յորքի փողոցներից մեկում կրակել են 1-ամյա երեխայի վրա

09:46 • 02.09.13

Բրուքլինի փողոցներից մեկում (ԱՄՆ, Նյու Յորք) կրակել են 1 տարեկան երեխայի վրա, որը մահացել է, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

 

Կրակոցը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան ժամը 7-ին: Հանցագործը կրակել է տղայի՝ Անտիք Հենիսի գլխին, երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

 

Ինչպես հաղորդում է ոստիկանությունը՝ Անտիքը մանկասայլակով զբոսնելիս է եղել ծնողների հետ, երբ տեղի է ունեցել կրակոցը: Ոստիկանությունը նշում է, որ պարզ չէ, թե ով է եղել կրակողի թիրախը: