Արթուր Բաղդասարյանը մեկնել է ՌԴ՝ հանդիպելու Նիկոլայ Պատրուշևի և Նիկոլայ Բորդյուժայի հետ
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք Ազգային անվտանգության խորհրդի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը կհանդիպի իր գործընկեր` Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ` քննարկելու երկկողմ համագործակցությանը, ս.թ. հունիս ամսին Ն. Պատրուշևի` Երևան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:
Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ում հետ կքննարկի Հայաստան-ՀԱՊԿ ռազմավարական գործակցությանը, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:










