Հայտնի հնդիկ գուրուն քշել է անչափահասին տիրած չարքերին և բռնաբարել նրան

00:55 • 02.09.13

Հնդկաստանի կենտրոնում իր աշրամում` կրոնական տիրույթում, ձերբակալվել է ազդեցիկ հնդիկ գուրու Ասարամ Բափուն, հայտնում է Lenta.ru-ն:


72-ամյա գուրուն մեղադրվում է իր հետևորդների 16-ամյա աղջկան բռնաբարելու համար:


Հետաքրքրական է, որ գուրուն բռնաբարություն իրականացրել է չար ոգիներին ցրելու պատրվակով ծես անցկացնելով:
Բափուն հարյուր հազարավոր հետևորդներ ունի ամբողջ աշխարհում:


Հնդկաստանում դեկտեմբերին խմբակային բռնաբարության դեպքի առիթով այս գուրուն կարծիք էր հայտնել, թե դրանում մեղավոր են նաև զոհի ծնողները: