Չինուհին տուգանվել է մոպեդով երթևեկելու ընթացքում երեխային կրծքով կերակրելու համար

12:18 • 02.09.13

Չինաստանի ոստիկանությունը Հենան նահանգում տուգանել է մի կնոջ, որը մոպեդով երթևեկելու ընթացքում կրծքով կերակրել է իր երեխային, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Orange.co.uk-ին:

 

Ականատեսների խոսքերով՝ մայրը և իր մի քանի ամսական երեխան գնալիս են եղել մոպեդով, երբ երեխան սկսել է լաց լինել: Որոշելով հանգստացնել որդուն՝ կինը սկսել է նրան կերակրել՝ առանց կանգնեցնելու մոպեդը և անգամ չդանդաղեցնելով արագությունը:

 

Իրավապահները կանգնեցրել են նրան և ոչ միայն տուգանել կնոջը, այլև խոստացել առգրավել մոպեդը, եթե նման բան կրկնվի: