Քեմբրիջի դքսուհու խորթ սկեսուրը նրան մեղադրում է արքայազնին դավաճանելու համար
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի խորթ մայրը՝ Քորնուելի դքսուհի Կամիլա Ռոզմարին, իր հարսին՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին, մեղադրում է ամուսնական դավաճանության համար, գրում է Euromag-ը։
Սկեսուրը պահանջում է ԴՆԹ-ի թեստ անցկացնել, որպեսզի հաստատվի, որ հենց Ուիլյամն է երեխայի հայրը։ Քորնուելի դքսուհին գտնում է, որ հուլիսի 22-ին լույս աշխարհ եկած արքայազն Ջորջն ամենևին էլ նման չէ հորը։
Globe-ն իր հերթին նշում է, որ Կամիլայի կարծիքով՝ թագավորական ընտանիքը պետք է վստահ լինի, որ Քեմբրիջի դքսուհին չի դավաճանել իր ամուսնուն։
Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդը պարզապես շոկի մեջ է ընկել՝ լսելով հարսի հայտարարությունը։ Թագավորական ընտանիքը որևէ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։











