Ստեփանավան քաղաքում դի է հայտնաբերվել

08:28 • 02.09.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 22.58-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոցի տներից մեկի նկուղի հորում հայտնաբերվել է Ա. Կ.-ի դին (ծնվ. 1975թ.), որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները հորից (2 մետր) դուրս են բերել դին: