Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման հետևում ԱՄՆ-ն է. Սիրիայի ԱԳՆ
Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեքդադը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն ընդդեմ Բաշար ալ-Ասադի ռեժիմի որպես աջակցություն կդիտվի «Ալ-Կաիդային» և նրա կողմնակիցներին, տեղեկացնում է Взгляд-ը։
Նա ընդգծել է, որ քիմիական զենքը Դամասկոսի արվարձաններում կիրառել են զինյալ խմբավորումները, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, այլ ոչ սիրիական բանակը։
Սիրիայում իրավիճակը սրվել է օգոստոսի 21-ից հետո, երբ մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման մասին։
Դրանից հետո Արևմուտքում բացահայտորեն սկսեցին խոսել արաբական հանրապետություն ներխուժելու հնարավորության մասին։










