Նշվել են ամենաերկար և տանջալից ճանապարհային խցանումներով եվրոպական քաղաքները
Բրյուսելը և Անտվերպենը գլխավորել են եվրոպական մեգապոլիսների ցուցակը, որտեղ գրանցվել է ավտոմոբիլային խցանումներում ժամանակի առավելագույն կորուստը, գրում է segodnya.ua-ն՝ վկայակոչելով ամերիկյան INRIX ծրագրային հավելվածի տվյալները։
Ամերիկացիների տվյալներով՝ Բրյուսելում վարորդները խցանումներում վատնում են 83 ժամ, իսկ Անտվերպենում՝ 76 ժամ։
Եվրոպական քաղաքների ցուցակում ընդգրկված է 25 քաղաք, որոնց թվում կա ևս 2 բելգիական քաղաք՝ Գենտը և Շարլերուան։
Երրորդ տեղում է Լոնդոնը, Փարիզը՝ 6-րդ հորիզոնականում, իսկ ցուցակում հայտնված իտալական միակ քաղաքը՝ Միլանը, զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։










