Աթենքից չի պահանջվում մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններին. Հունաստանի ԱԳՆ
Հունաստանից չի պահանջվում մասնակցել Սիրիայում հնարավոր ռազմական գործողություններին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարությանը։
«Հունաստանը, անկասկած, քննադատել է և շարունակում է քննադատել քիմիական զենքի կիրառումը։ Հունաստանը դեռևս անհրաժեշտ է համարում քաղաքական որոշումը («Ժնև 2»)՝ Սիրիայում ողբերգության վերջնական կարգավորման որոնման նպատակով»,- ասվում է Հունաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Երկրի դիրքորոշումը հիմնված է միջազգային և մարդու իրավունքների, շրջանում ազգային ռազմավարական շահերի պահպանման, «ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի և երկկողմ պայմանագրերի շրջանակում երկրի պարտականությունների կատարման վրա», նշվում է նախարարության հաղորդագրությունում։
«Հունաստանից չի պահանջվում ոչ մասնակցություն ռազմական գործողությանը, ոչ օգնության հատկացում»,- հայտնել է նախարարությունը։
Ավելի վաղ հունական ԶԼՄ-ները նշել էին, որ ԱՄՆ-ն թույլտվություն է խնդրել Հունաստանի նավահանգիստները և ռազմական բազաները Սիրիայի դեմ գործողությունների ժամանակ օգտագործելու համար։ Սակայն այդ լուրերը հերքել է Հունաստանի պաշտպանության նախարարությունը։










