«Հեզբոլլահը» կենտրոնացնում է ուժերը՝ Սիրիայում իրավիճակի սրմանը զուգահեռ

23:18 • 02.09.13

Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է իր անդամների մոբիլիզացիայի մասին, ի պատասխան լուրերի, որ ԱՄՆ-ն պատրաստ է հարված հասցնել Սիրիային, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը:


Գործակալությունը նշում է, որ բազմաթիվ գրոհայիններ լքել են իրենց սովորական դիրքերը և անջատել են բջջայինները, որպեսզի նրանց հնարավոր չլինի գտնել: Ըստ Alakhbar մավրիտանյան լրատվական կայքի, «Հեզբոլլահը» իր կողմնակիցներին պատրաստության կոչ է արել: