Հնդկաստանում հազարավոր կանայք են զոհ գնում օժիտի շուրջ ընտանեկան վեճերի պատճառով
Հնդկաստանում ժամում միջինում 1 կին է զոհ գնում օժիտի շուրջ առաջացած վեճերի պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով երկրի ոստիկանությանը:
2012 թվականին օժիտի չափերի վերաբերյալ վեճերի հետևանքով Հնդկաստանում զոհվել է ավելի քան 8.000 կին: Մահացածների թիվը տարեցտարի ավելանում է վերջին շրջանում:
Ըստ ավանդույթի, կինը իր նոր ընտանիք է գալիս օժիտով, որի համար վճարում են նրա ազգականները: Հիմնականում ներընտանեկան վեճերը առաջանում են այն դեպքում, երբ փեսայի ընտանիքը հարսի բարեկամներից հավելյալ գումար է ուզում. դրանք հանգեցնում են կամ սպանության կամ կանանց ինքնասպանության:
Հնդկաստանի կառավարությունը արգելել է օժիտ պահանջել դեռևս 1961 թվականին, սակայն դա չի փոխել իրավիճակը:










