Իրաքում թուրք դիվանագետների դեմ ահաբեկչություն է կատարվել

15:08 • 02.09.13

Իրաքի Մոսուլ քաղաքում հարձակման է ենթարկվել Թուրքիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների ավտոշարասյունը, հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքին։

 

Ըստ աղբյուրի տվյալների՝ տուժածներ չկան, սակայն մեքենաները վնասվել են։ Դիվանագետները Մոսուլ քաղաքից ուղևորվելիս են եղել Էրբիլ քաղաք, երբ պայթել է ճանապարհին դրված պայթուցիկ սարքը։

 

Մոսուլի անվտանգության վարչությունը հետաքննում է ահաբեկչությունը և փնտրում կազմակերպիչներին։