Լոնդոնում երկնաքերը հալեցրել է Jaguar ավտոմեքենան

21:52 • 02.09.13

Լոնդոնի ֆինանսական թաղամասում երկնաքերը Jaguar մակնիշի մեքենայի հալչելու պատճառ է դարձել՝ գրավելով ԶԼՄ-ների ուշադրությունը, հայտնում է Business Insider-ը:


Հսկա ապակյա երկնաքերը, ըստ ականատեսների, արևի լույսի և ջերմության անդրադարձման պատճառ է դարձել, ինչից տուժել է ակամա սխալ տեղում կայանված Jaguar-ը:

 

Մեքենայի տիրոջ պնդումներին զուգահեռ, թե իր մեքենան բառացիորեն հալվել է, BBC-ն համապատասխան լուսանկար է հրապարակել:

 

Չարաբաստիկ շենքը գտնվում է Ֆենչըրչ 20 հասցեում: Ապահովագրական ընկերությունը համաձայնել է վճարել նորոգման ծախսը՝ 946 ֆունտ: Կատարվում է քննություն: