Մադուրոն նամակ է գրել Օբամային՝ խնդրելով Սիրիայի դեմ ռազմական գործողություն չիրականացնել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղերձ է հղել՝ խնդրելով ռազմական միջամտություն չիրականացնել Սիրիայում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Ես նամակ եմ ուղարկել նախագահ Օբամային մեր հայրենիքի և անկախ ներկայացուցիչների անունից, որում ընդգծել եմ, որ մենք սիրում ենք մարդկությունը։ Խաղաղություն, խաղաղություն»,-գրել է Մադուրոն Twitter-ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ վենեսուելացի առաջնորդը խոստացել էր նման նամակ ուղարկել։ Նրա կարծիքով՝ Սիրիայի ներքին խնդիրները պետք է լուծեն սիրիացիները, իսկ Սիրիայի վրա հարձակումը կարող է աղետ դառնալ ողջ Մերձավոր Արևելքի համար։
ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հնարավոր գործողությունը Սիրիայի դեմ Մադուրոն ոչ անհրաժեշտ է համարում։










