Մուհամեդ Մուրսիի գործը կփոխանցվի քրեական դատարան
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի գործը կփոխանցվի քրեական դատարան, հայտնում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել երկրի գլխավոր դատախազ Հիշամ Բարաքատը: Գործակալության տվյալներով՝ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժման 14 անդամների մեղադրանք է ներկայացվել «բռնության իրականացման, սպանության հրահրելու և ավազակային հարձակումներ իրականացնելու» համար:










