ԼՂՀ–ում տոնում են Անկախության հռչակման 22-րդ տարեդարձը (լուսանկարներ)

12:42 • 02.09.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:


Միջոցառումներին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից եւ հյուրեր արտերկրից: