Հալեպից հայերի մեծ արտագաղթ է սպասվում. Տիգրան Սարգսյան

11:34 • 02.09.13

Առաջիկայում սպասվում է Հալեպից մեծ արտագաղթ, և այսօր խնդիրն այն է, որ Սիրիայի տարածքով տեղաշարժումներն անվտանգ չեն կարող լինել, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այս մասին երեկ Ստեփանակերտում լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին:
 

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի վատագույն սցենարների, իրադարձությունների տարբեր զարգացումների:


«Հասկանալի է, որ մենք պետք է պատրաստ լինենք նաև իրադարձությունների այնպիսի զարգացման, որպեսզի կարողանանք ընդունել սիրիահայերին, որոնք պետք է կարողանան այդ շրջափակումից ինչ-որ կերպ դուրս գալ: Բոլոր սցենարները քննարկում ենք»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։