Սիրիան խնդրել է ՄԱԿ-ին կանխել ԱՄՆ-ի ագրեսիան
ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին խնդրել է ՄԱԿ-ին կանխել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառվելիք ցանկացած ագրեսիա, հայտնում է Al Arabiya-ն։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին և Անվտանգության խորհրդի նախագահ Մարիա Քրիստինա Պերսևալին ուղղված նամակում Ջաֆարին պաշտոնյաներին կոչ է արել իրենց հնարավորությունների սահմաններում կանխել ամերիկյան ագրեսիան ու սիրիական ճգնաժամին քաղաքական լուծում տալ։
Ջաֆարիի կարծիքով՝ ՄԱԿ-ը պետք է կատարի իր դերը որպես խաղաղության հովանավոր, այլ ոչ թե լինի մի կազմակերպություն, որն ուժ է կիրառում յուրաքանչյուրի դեմ, ով ընդդիմանում է իր վարած քաղաքականությանը։










