Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Հակոբ Ինջիղուլյանին

18:06 • 02.09.13

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում որպես գերի գտնվող հայի հետ, հայտնում է ԱՊԱ-ն:

 

Աղբյուրը վկայակոչում է Ադրբեջանում կառույցի հանրային կապերի պատասխանատու Իլահա Գուսեյնովայի ասածը, որի համաձայն՝ տեսակցությունը տեղի է ունեցել այսօր:

 

Կոմիտեի միջոցով գերին ու նրա ընտանիքը տեղեկատվություն են փոխանակել:

 

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ զինված ուժերի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Աղդամի հատվածի ուղղությամբ հատել էր շփման գիծը և հայտնվել Ադրբեջանի տարածքում: