Սիրիացի նախարարն ԱՄՆ-ին կանխարգելիչ հարված հասցնելու առաջարկ է արել
Մինչ Սպիտակ տունն անվճռականություն է ցուցաբերում` պատասխանել Սիրիայում քիմիական զենք կիրառելուն, թե ոչ, Սիրիայից հենց ԱՄՆ-ի դեմ ռազմական ուժ կիրառելու կոչ է հնչել, հայտնում է Washington Times-ը:
Աղբյուրն արձանագրում է, որ այս առումով Սիրիան ավելի վճռական է:
Սիրիայի Հաշտեցման նախարար Ալի Հեյդարը Bloomberg գործակալություն հետ զրույցում ասել է, որ ինքն առաջարկել է կանխարգելիչ հարված հասցնել ԱՄՆ-ին:
Ըստ սիրիացի պաշտոնյայի՝ ԱՄՆ-ն արդեն պատերազմ հայտարարել է Սիրիային, ուստի Սիրիան պիտի առաջին ռազմական քայլն անի:
Նա նաև նշել է, որ սիրիացի պաշտոնյաներն ամերիկյան սպառնալիքից չեն փախչում, ի տարբերություն ԱՄՆ-ի դեսպանների:










