ՌԴ-ն մեր համար ամենակարևոր պետությունն է ու տնտեսական գործընկերը. Գագիկ Ծառուկյան

18:54 • 02.09.13

ՀՀ սպորտի և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում մասնակցելով հանրահավաք-հանդիպմանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր մի քանի անգամ «ամենա» գերադրական ածանցով խոսել է հայ-ռուսական հարաբերություններում Ռուսաստանի դերի և նշանակության մասին, այս մասին հաղորդում է zham.am-ը:



«Ռուսաստանը մեզ համար ամենակարևոր բարեկամ պետությունն է: Ռուսաստանն ամենակարևոր տնտեսական գործընկերն է: Ռուսաստանն այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պահպանման կարևորագույն ռազմավարական գործընկերն է: Ռուսաստանում այսօր ապրում է մեկ միլիոնից ավելի հայ, որոնք աշխատում են, գումար վաստակում, ուղարկում Հայաստան, օգնելով ընտանիքին և հարազատներին»,- պատասխանելով հարցին՝ ասել է Գագիկ Ծառուկյանը:

 

«Այնպես որ, ես չեմ կարծում, որ որեւէ հայ մարդ կցանկանա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում: Ես չեմ կարող պատկերացնել, որ մեկը կարող է լինել այդպիսին», – ավելացրել է Գագիկ Ծառուկյանը, ում խոսքը այս նախադասությունից հետո ընդհատվել է ծափահարություններով:
Նյութն ամբողջությամբ՝ աստեղ։