«Սիրիայի էլեկտրոնային բանակը» հարձակում է գործել ամերիկյան ծովային հետևակի կայքի վրա
Ամերիկյան ծովային հետևակի կայքը ենթարկվել է հաքերական հարձակման: Համացանցի օգտատերերը, ովքեր փորձում էին մուտք գործել marines.com կայքը, տեսնում էին «Օբամայի միությունը «Ալ-Կաիդայի» հետ գրությունով էջ, հաղորդում է Вести.ru-ն՝ հղում կատարելով Интерфакс-ին, որը այս տեղեկությունները ստացել է տեղական ԶԼՄ-ներից:
«Սիրիական բանակը պետք է ձեր դաշնակիցը լինի, ոչ թե թշնամին»,-նշվում է հաքերների թողած տեքստում:
Ըստ ԶԼՄ-ների տվյալների, հարձակումն իրականացրել է «Սիրիական էլեկտրոնային բանակը», որն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին:










