Արագածոտնում բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կան տուժածներ

08:36 • 03.09.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 02.19-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Օհանավան-Ուշի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տ. Բ.-ին պատկանող «ԴԱՎ» մակնիշի KZ910VT02 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:


ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն: