Պայթյուն թուրք-սիրիական սահմանին. կան զոհեր

20:31 • 03.09.13

Թուրք-սիրիական սահմանի շրջանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցներին:


Կոնկրետ տեղանքի մասին տեղեկությունները տարբեր են: Որոշ տվյալներով՝ պայթյունը որոտացել է Թուրքիայի Հաթայ նահանգի Ալնինեզյու քաղաքի զինապահեստում:


Այլ տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել սիրիական տարածքում՝ մետաղաջարդոն տեղափոխող բեռնատարում: