Չինաստանում խորհրդավոր ուղղաթիռ է հայտնվել, որը նման է Ուսամա բեն Լադենին հետապնդող ամերիկյան ուղղաթիռին (լուսանկար)
Չինական կայքերում մի լուսանկար է հայտնվել, որում երևում է բեռնատարով տեղափոխվող խորհրդավոր իրը, որի ձևից, չնայած պաշտպանիչ ծածկույթով փաթաթված լինելուն, պարզ է դառնում, որ այն ուղղաթիռ է, գրում է Business Insider-ը:
Ուղղաթիռը նման է ամերիկյան UH-60 Black Hawk մոդելին: Ըստ աղբյուրի՝ այն կարող է լինել Z-20 չինական մոդելը, որի կառուցման հիմքում ընկած է ամերիկյան S-70C-ը, որն արդեն կազմում է Ժողովրդական ազատագրական բանակի սպառազինության մի մասը:
Մեկ այլ հնարավոր տարբերակի համաձայն՝ այն կարող է լինել ամերիկյան նավատորմի ուղղաթիռը, որով հետապնդում էին Ուսամա բեն Լադենին:
.png)










