ԱՄՆ-ի Կոնգրեսը կհաստատի ռազմական գործողությունը Սիրիայում. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն կտա ռազմական միջամտությանը Սիրիայի հակամարտությանը, հայտնում է Reuters-ը:
Օբաման կոնգրեսականներին կոչ է արել Սիրիայի հարցով կողմ քվեարկել: Նա նշել է, թե ռազմական գործողությունը կխարխլի Ասադի իշխանության դիրքերը և կսահմանափակի նրա կողմից քիմիական զենքի կիրառման հնարավորությունը:
Օբաման նշել է, որ ՍՄՆ-ի իշխանությունները Սիրիայի ընդդիմությանն օգնություն ցուցաբերելու լայն ռազմավարություն են մշակել:
Այն դեպքում, եթե Կոնգրեսը աջակցի Օբամային, Սիրիայում ռազմական գործողությունը չի սահմանափակվի «զուսպ, նեղուղղվածության գործողություններով», ինչպես ավելի վաղ հայտարարել էին ամերիկյան իշխանությունները:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները արդեն իսկ հայտարարել է, որ այս հարցում աջակցում է նախագահին:
Իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իր երկիրը միայնակ գործողություններ չի ձեռնարկի Սիրիայի դեմ, եթե ԱՄՆ Կոնգրեսը չհաստատի Դամասկոսի դեմ ռազմական գործողություններին, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին:










