Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանին երկու ամսով կալանավորեցին
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկու ամսվա նախնական կալանքը. այս մասին Tert.am-ին ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, Նախախորհրդարանի անդամ Լարիսա Ալավերդյանը։
Նշենք, որ օգոստոսի 31-ին Դմիտրի Հարությունյանը բերման է ենթարկել, ապա ձերբակալվել։ Նախախորհրդարանի անդամի դեմ քրեական գործ է հարուցվել ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։
Լուսանկարը՝ aravot.am-ի










