Սիրիացի բարձրաստիճան փորձագետը փախել է Թուրքիա՝ Սիրիայում քիմհարձակման ապացույցներով հանդերձ

21:48 • 03.09.13

Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է, որ բարձրաստիճան դատա-բժշկական փորձագետը փախել է Թուրքիա՝ իր հետ տանելով այդ երկրում քիմիական հարձակման մասին ապացույցներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:


Ընդ որում՝ խոսքը 2013-ի մարտին Հալեպի մոտ քիմիական զենք կիրառելու մասին է:


Reuters-ի փոխանցմամբ՝ դասալիքի անունը Աբդելտավաբ Շահրուր է: Նա գլխավորել է կառավարական փորձագետների խումբը, որն ուսումնասիրում էր Հալեպում քիմիական զենքի կիրառության մասին տվյալները:


Սիրիացի մասնագետը պատրաստվում է հրապարակել իր մոտ եղած նյութերը: