Ճապոնիան 460 մլն դոլար կծախսի «Ֆուկուսիմայից» արտահոսքը կանխելու համար
Ճապոնիայի կառավարությունը վերջին տասնամյակի ամենախոշոր ատոմային վթարի հետևանքները վերացնելու նպատակով մտադիր է մոտ 460 մլն դոլար ծախսել։ Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնայի վարչապետ Սինձո Աբեն։
Ինչպես նշում է The Telegraph-ը, իշխանությունները գումարը կուղղեն «Ֆուկուսիմա» ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելուն։ 2011թ. հզոր երկրաշարժից ու ցունամիից լրջորեն տուժած կայանը ներկայում ռադիոակտիվ ջուր է թափում ծովը։
Ճապոնացիները մտադիր են կանխել գրունտային ջրերի շփումը վարակված ջրերի հետ։










