Իսրայելի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է՝ 2 պաղեստինցու հարձակման պատճառով
Իսրայելի միջազգային «Բեն-Գուրիոն» օդանավակայանն այսօր առավոտյան ժամանակավորապես փակվել է՝ պաղեստինցիների հարձակումից հետո, գրում է Lenta.ru-ն։
Օդանավակայանի տարածք է ներխուժել բեռնատար՝ երկու պաղեստինցիներով։ Անվտանգության ծառայության աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենան՝ դրա ուղղությամբ կրակ բացելով։
Բեռնատարի մեջ գտնված երկու մարդիկ ձերբակալվել են։ Հարձակման նպատակների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Մեքենայի խուզարկության արդյունքում պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Որոշ չվերթներ կարող են հետաձգվել։
Օդանավակայանի վրա հարձակումը տեղի է ունեցել արաբա-իսրայելյան հակամարտության խաղաղ կարգավորման փորձերի ֆոնին։










