Ճապոնական Kanebo կոսմետիկայից մոտ 9.000 մարդ է տուժել

09:17 • 03.09.13

Կոսմետիկա արտադրող ճապոնական հայտնի Kanebo ընկերությունը 8.600 մարդուց բողոք է ստացել, գրում է «Комсомольская правда»-ն։


Այդ մարդկանց մոտ մաշկի հետ կապված խնդիրներ են առաջացել սպիտակեցման միջոցները օգտագործելուց հետո։

Թեև դեռ հուլիսին ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել արտադրությունը և ետ կանչել վտանգավոր «գեղեցկության շիճուկները» խանութներից, սակայն մարդիկ շարունակում էին գնել և ակտիվ օգտագործել։


Ընկերությունը շարունակում է ուսումնասիրել գնորդների բողոքները։