ԵՄ ընդլայնման շրջանակներում ՀՀ Օմբուդսմենը երկօրյա այցով մեկնում է Կիև

11:14 • 03.09.13

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր երկօրյա այցով կմեկնի Կիև՝ մասնակցելու Եվրամիության ընդլայնման շրջանակներում անցկացվող Արևելյան գործընկերության երկրների Օմբուդսմենների այս փուլի եզրափակիչ հանդիպմանը, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը:


Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ և բազմակողմ քննարկումներ Եվրամիության պաշտոնյաների, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների մի քանի Օմբուդսմենների հետ: