Forbes-ի ցուցակներից՝ Ինտերպոլի ցանկ. հետախուզում է հայտարարվել միլիարդատեր Սուլեյման Քերիմովի նկատմամբ

16:17 • 03.09.13

Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Սուլեյման Քերիմովի նկատմամբ, հայտնում է RT-ն: Դա տեղի է ունեցել Բելառուսի միջնորդությամբ:

 

Բելառուսի իրավապահներն «Ուրալկալիի» (որի համասեփականատերն է Քերիմովը) գործով Քերիմովին մեղադրում են իր դիրքն ու ծառայողական լիազորությունները չարաշահելու համար:

 

Այդ մեղադրանքներով Քերիմովին սպառնում է 10 տարվա ազատազրկում՝ գույքի առգրավումով:

 

Մեղադրանքում նշվում է նաև Կովկասի քրեական խմբավորումների հետ Քերիմովի հնարավոր կապի մասին:

 

Ավելի վաղ Մինսկում ձերբակալվել էր նույն «Ուրալկալիի» գլխավոր տնօրեն Վլադիսլավ Բաումգարթները:

 

Քերիմովը 20-րդն է ռուսական Forbes-ի ցուցակում, նրա կարողությունը գնահատվում է 7,1 մլրդ դոլար: