Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչներին դատապարտել են ցմահ ազատազրկման

18:19 • 03.09.13

Եգիպտոսում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել նախկին իշխանություններից «Մուսուլման եղբայրներ» շարժման 11 ներկայացուցիչների, հայտնում է Al Arabiya-ն:

 

Բոլոր ազատազրկվածները մեղավոր են ճանաչվել օգոստոսին Սուեզում տեղի ունեցած բախումների ժամանակ զինվորականների և իրավապահների հանդեպ բնություններ կիրառելու համար:

 

Եվս 45 հոգու դատարանը դատապարտել է 45 տարվա ազատազրկման: Ութ մարդ անմեղ է ճանաչվել: