Պենտագոնը հաստատել է Իսրայելի հետ հրթիռային համատեղ փորձարկումները
Իսրայելն այսօր ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության «տեխնիկական աջակցությամբ» հրթիռային փորձարկումներ է իրականացրել Միջերկրական ծովում, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ ամերիկյան ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլին հղումով:
Վերջինիս խոսքով Միջերկրական ծովի երկնքում թիրախային հրթիռների ամառային փորձարկումներ են անցկացվել: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը համագործակցում են հակահրթիռային սարքավորումների ոլորտում մի շարք երկարատև նախագծերի շրջանակներում:
Պենտագոնի ներկայացուցիչն ընդգծել է, որ տվյալ փորձարկումը չի առնչվում ԱՄՆ-ի կողմից Սիրիայում նախատեսվող ռազմական գործողությունների հետ:










