Քիմիական զենքի կիրառման դեպքում ԱԽ-ն պետք է միավորվի և գործի. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ այն դեպքում, եթե ապացուցվի, որ Սիրիայում քիմիական զենք է գործածվել, ապա Անվտանգության խորհուրդը պետք է միավորվի և գործի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ցանկացած օրինախախտ պետք է կանգնի օրենքի առաջ: Գործունեությունը չպետք է անպատիժ մնա»,-ասել է նա:
Սակայն նա նշել է, որ ցանկացած ռազմական միջամտությունը տարածաշրջանում կարող է ավելի սրել իրավիճակը:
Գլխավոր քարտուղարը ասել է, որ ուժի կիրառումը թույլատրելի է միայն ինքնապաշտպանության կամ ԱԽ-ի թույլտվության դեպքում:










