Ռումինիայում բանտի նախկին պետին մեղադրում են ցեղասպանություն կատարելու համար

22:00 • 03.09.13

Ռումինիայում ցեղասպանություն կատարելու մեղադրանքներ են ներկայացվել բանտի նախկին պետին: Սա առաջին նման դեպքն է 1989 թվականին բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուի և նրա կնոջ՝ Ելենայի գնդակահարությունից հետո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Հետաքննիչները Ալեքսանդր Վիշինեսկուն մեղադրում են Ռիմնիկու-Սրատ քաղաքի բանտում գտնվող քաղբանտարկյալներին ծեծելու և ուտելիքից զրկելու համար: Որպես արդարացում նա ասել է, որ միայն հրամաններ է կատարել: